22:49  ,  28 ապրիլի, 2023

Մադրիդ․ Ալկարասը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարում։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 41-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիի հետ եւ պարտության մատնեց երեք սեթում՝ 2:6, 6:4, 6:2։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 18 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը պայքարից դուրս էր թողել ֆրանսիացի Գրեգուար Բարերին։

Ալկարասը պաշտպանում է անցած տարի այս մրցաշարում նվաճած տիտղոսը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում