12:11  ,  24 ապրիլի, 2023

ATP․ Լավագույն տասնյակ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը բարձրացել է երրորդ տեղ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճանով եւ 12-րդն է։ Աշխարհի առաջին ռակետը սերբ Նովակ Ջոկովիչն է։

АТР, ապրիլի 24

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7135 միավոր
2 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6770
3 (4). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 5240
4 (3). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5210
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5195
6 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4280
7 (7). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4070
8 (8). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3615
9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3405
10 (10). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3290

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում