22:26  ,  23 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով 7:6 հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով (տեսանյութ

Եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին», որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության էր մատնել «Շեֆիլդ Յունայթեդին»։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով