«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

22:26   23 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով 7:6 հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով (տեսանյութ)։

Եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին», որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության էր մատնել «Շեֆիլդ Յունայթեդին»։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.