20:10  ,  23 ապրիլի, 2023

«Բարսելոնան» պարտության մատնեց Մադրիդի «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 44-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

«Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալից»։ «Աթլետիկոն» երրորդն է՝ 60 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում