00:57  ,  23 ապրիլի, 2023

«Ռեալն» ուժեղ էր «Սելտայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց Վիգոյի «Սելտային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն եւ բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ Ասենսիոն նաեւ գոլային փոխանցում կատարեց։ Առաջին գոլի դրվագում Ասենսիոյին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ռեալը» 65 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սելտան» 12-րդն է՝ 36 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 2:0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 42, Էդեր Միլիտաո, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում