Երեւանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը բարձրացավ առաջին տեղ՝ 4 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե։
Երկամարտում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հայաստանից Գոռ Սահակյանը (67 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Սամվել Գասպարյանը (109 կգ)։
Երկրորդ տեղում է Ռումինիան՝ 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե։
Լավագույն եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 2 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում