Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարն են սկսել կանանց 87 կգ քաշային կարգի ներկայացուցիչները։ Հայաստանը ներկայացնում են Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մարգարիտա Առաքելյանը (ուղիղ եթեր):
6 տարվա դադարից հետո մրցահարթակ դուրս եկած Եվրոպայի չեպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը նախնական հայտավորվել է երկամարտի 240 կգ-ով: Խուրշուդյանից 5 կգ-ով ավելի է պատվիրել Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանեւսկան:
Այս քաշային կարգում ֆավորիտը Նորվեգիայի ներկայացուցիչ Էիլա Սոլֆրիդ Կոանդան 260 կգ երկամարտի նախնական պատվերով:
Մարգարիտա Առաքելյանի նախնական հայտը 205 կգ է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում