01:01  ,  21 ապրիլի, 2023

ԵԼ․ «Բայերը» հաղթահարեց «Ռոյալ Յունիոնի» արգելքը (տեսանյութ)

Գերմանական «Բայերը» հաղթահարեց բելգիական «Ռոյալ Յունիոնի» արգելքը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում։ Պատասխան խաղում Լեւերկուզենի թիմն առավելության հասավ 4:1 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Կիսաեզրափակիչում «Բայերի» մրցակիցը կլինի «Ֆեյենորդ» - «Ռոմա» դիմակայության հաղթողը։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոյալ Յունիոն» (Բելգիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Կասպեր Տերխո, 65 - Մուսա Դիաբի, 2, Միթչել Բաքեր, 38, Ժերեմի Ֆրիմպոնգ, 60, Ադամ Գլոժեկ, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում