19:21  ,  19 ապրիլի, 2023

Բարսելոնա․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Բարսելոնայի ATP-500 մրցաշարում: Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Ջարիի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի բրիտանացի Դենիել Էվանսի եւ իտալացի Մատեո Առնալդիի դիմակայության հաղթողի հետ։

Բարսելոնայի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում