00:44  ,  18 ապրիլի, 2023

«Ատալանտան» չհաղթեց Ֆլորենցիայում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» Ֆլորենցիայում հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ չկարողացավ պահել հաղթական հաշիվը։

37-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ատալանտայի» դանիացի պաշտպան Յոակիմ Մեհլեն։

56-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Ֆիորենտինայի» բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը։

«Ատալանտան» 49 միավորով 6-րդն է, «Ֆիորենտինան» 9-րդն է՝ 42 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ատալանտա»՝ 1:1 (տեսանյութ)

Արթուր Կաբրալ, 56, 11մ  - Յոակիմ Մեհլե 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում