19:57  ,  16 ապրիլի, 2023

Անդրեյ Ռուբլյովը առաջին անգամ նվաճեց «Մասթերսի» տիտղոս

Աշխարհի 6-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մասթերս» մրցաշարի տիտղոս։

Մոնտե Կառլոյում անցկացված մրցաշարի եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 5:7, 6:2, 7:5։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 36 րոպե։

Հաղթանակի համար Անդրեյ Ռուբլյովը ստացավ 1000 վարկանիշային միավոր եւ 892 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում