00:58  ,  16 ապրիլի, 2023

«Ռեալն» ուժեղ էր «Կադիսից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Կադիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Վերջնամասում աչքի ընկան իսպանացի պաշտպան Նաչոն եւ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։

«Ռեալը» 62 միավորով երկրորդն է եւ 10 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Կադիսը» 15-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Կադիս» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)

Նաչո, 72, Մարկո Ասենսիո, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում