20:12  ,  15 ապրիլի, 2023

«Տոտենհեմը» պարտություն կրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում մրցեց «Բորնմուտի» հետ եւ պարտվեց 2:3 հաշվով։

«Տոտենհեմից» աչքի ընկան հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինն ու հոլանդացի կիսապաշտպան Առնո Դանժուման։ «Բորնմուտի» գոլերը խփեցին ուրուգվայցի պաշտպան Մատիաս Վինյան ու անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն։ Հյուրերի հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին խփեց Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Դանգո Ուատարան։

«Տոտենհեմը» 53 միավորով 5-րդն է, «Բորնմուտը» 14-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Տոտենհեմ» - «Բորնմուտ»՝ 2:3 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 14, Առնո Դանժումա, 88 - Մատիաս Վինյա, 38, Դոմինիկ Սոլանկե, 51, Դանգո Ուատարա, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով