16:12  ,  14 ապրիլի, 2023

Բուչնեւ․ Ստացա ՀՀ քաղաքացիություն, բայց ՌԴ քաղաքացիությունից չեմ հրաժարվել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնեւը պատմել է, որ արագացված կարգով է ստացել Հայաստանի քաղաքացիությունից։

«Գտան արմատներ հորս կողմից։ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին մոտ վայրերից են նախնիները։ Դրան գումարած կար հետաքրքվածություն։ Հայաստանի հավաքականին պետք էր եւս մեկ դարպասապահ։

Սովորաբար 5 տարի է տեւում քաղաքացիություն ստանալը, իսկ ես ստացա հեշտացված ընթացակարգով։ Բայց ես չեմ հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Պարզապես, համապատասխան մարմիններին տեղյակ եմ պահել, որ երկու քաղաքացիություն ունեմ»,- Բուչնեւի խոսքը մեջբերում է championat.com-ը։

32-ամյա խաղացողը հանդես է եկել նաեւ Վլադիկավկազմի «Ավտոդորում», «Մաշուկ-ԿՄՎ»-ում, «Անգուշտում», «Վոլգարում», «Տյումենում», «Ֆակելում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում