16:12 14 ապրիլի, 2023Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնեւը պատմել է, որ արագացված կարգով է ստացել Հայաստանի քաղաքացիությունից։
«Գտան արմատներ հորս կողմից։ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին մոտ վայրերից են նախնիները։ Դրան գումարած կար հետաքրքվածություն։ Հայաստանի հավաքականին պետք էր եւս մեկ դարպասապահ։
Սովորաբար 5 տարի է տեւում քաղաքացիություն ստանալը, իսկ ես ստացա հեշտացված ընթացակարգով։ Բայց ես չեմ հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Պարզապես, համապատասխան մարմիններին տեղյակ եմ պահել, որ երկու քաղաքացիություն ունեմ»,- Բուչնեւի խոսքը մեջբերում է championat.com-ը։
32-ամյա խաղացողը հանդես է եկել նաեւ Վլադիկավկազմի «Ավտոդորում», «Մաշուկ-ԿՄՎ»-ում, «Անգուշտում», «Վոլգարում», «Տյումենում», «Ֆակելում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.