22:38  ,  13 ապրիլի, 2023

ԵԼ․ «Ռոման» պարտվեց «Ֆեյենորդին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվեց հոլանդական «Ֆեյենորդին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

43-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ «Ռոման», սակայն իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին չկարողացավ արդյունավետ իրացնել։

Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց հոլանդացի կիսապաշտպան Մատս Վիֆերը։

Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Մատս Վիֆեր, 54

Չիրացրած 11մ՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), 43

 «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 23:00

«Բայեր» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)՝ 23:00

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 20-ին։

Կիսաեզրափակիչ

«Յուվենտուս» (Իտալիա) / «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) / «Սեւիլիա» (Իսպանիա)

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) / «Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա) / «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 11-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 18-ին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում