22:11  ,  13 ապրիլի, 2023

«Մասթերս»․ Ջոկովիչի սենսացիոն պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ Մոնտե Կառլոյի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնը երրորդ շրջանում մրցեց աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի հետ եւ պարտություն կրեց 6:4, 5:7, 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 56 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար 21-ամյա Մուզետին կմրցի աշխարհի 8-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում