18:49  ,  11 ապրիլի, 2023

Masters․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարում։ Առաջին շրջանում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։

Երկրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիստի մրցակիցը կլինի բրիտանացի Դենիել Էվանսի եւ Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Իվաշկոյի մրցախաղի հաղթողը։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում