14:41  ,  10 ապրիլի, 2023

ATP-250․ Ֆրենսիս Տիաֆոն՝ Հյուսթոնի մրցաշարի հաղթող (ֆոտո, վիդեո)

Աշխարհի 15-րդ ռակետ Ֆրենսիս Տիաֆոն նվաճել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Ամերիկացի թենիսիստը եզրափակիչում 7:6 (7:1), 7:6 (8:6) հաշվով պարտության է մատնել աշխարհի 73-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 53 րոպե։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում