22:25  ,  8 ապրիլի, 2023

«Ռոման» հաղթեց եւ առաջ անցավ «Միլանից» ու «Ինտերից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Տորինոյի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 11-մետրանոցից խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Ռոման» 53 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ հետ թողնելով «Միլանին» (53 միավոր) ու «Ինտերին» (51 միավոր)։ «Տորինոն» 12-րդն է՝ 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Տորինո» - «Ռոմա»՝ 0:1 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 8, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում