22:17  ,  3 ապրիլի, 2023

Chessable Masters. Արոնյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) չկարողացավ դուրս գալ արագ շախմատի Chessable Masters օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։

Champions Chess Tour-ի երկրորդ փուլի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքի երկու պարտիայում պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին 0,5:1,5 հաշվով։

Հիմնական երկու պարտիաներից առաջինում հաղթել էր Արոնյանը, երկրորդում՝ Սոն։

Մյուս զույգերում մրցում են նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու վիետնամցի Լե Կուանգ Լիեմը, ամերիկացի Հիկարու Նակամուրան ու ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը։ Չորս պարտիաներից հետո հավասարություն է՝ 2:2:

Champions Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում