00:57  ,  3 ապրիլի, 2023

Մադրիդի «Աթլետիկոն» պարտության մատնեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում մրցեց Սեւիլիայի «Բետիսի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Վերջին րոպեներին աչքի ընկավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Կոռեան։

«Աթլետիկոն» 54 միավորով երրորդն է եւ 5 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Բետիսը» 5-րդն է՝ 45 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Բետիս»՝ 1:0 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում