23:02  ,  2 ապրիլի, 2023

Մեդվեդեւը՝ Մայամիի «Մասթերսի» հաղթող

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց Մայամիի «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ հաղթեց երկու սեթում՝ 7:5, 6:3։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Այս մրցաշարում Մեդվեդեւը հաղթել էր Ռոբերտո Կարբալիես-Բաենին (Իսօանիա), Ալեքս Մոլչանին (Սլովակիա, չի ներկայացել), Կենտեն Ալեսին (Ֆրանսիա), Կրիստոֆեր Յուբենքսին (ԱՄՆ) եւ Կարեն Խաչանովին (Ռուսաստան)։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար էր։

Անցած տարի հաղթող էր դարձել աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որն այս տարի կիսաեզրափակիչում պարտվել էր Յանիկ Սիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում