20:08  ,  2 ապրիլի, 2023

«Ռեալի» հաղթանակը` 6:0, Բենզեմայի հեթ-տրիկը 6,5 րոպեում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Վալյադոլիդին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 6:0 հաշվով։

22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Այնուհետեւ 6,5 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Վերջնամասում Արքայական թիմի 5-րդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, որը նաեւ մեկ գոլային փոխանցում կատարեց։ Երկուական գոլային փոխանցման հեղինակ էլ դարձան Ռոդրիգոն ու բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Ավելացված երկրորդ րոպեին գոլով աչքի ընկավ նաեւ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը։

«Ռեալը» 59 միավորով երկրորդ է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 12 միավոր։ «Վալյադոլիդը» 16-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Վալյադոլիդ»՝ 6:0 (տեսանյութ)

Ռոդրիգո, 22, Քարիմ Բենզեմա, 29, 32, 36, Մարկո Ասենսիո, 73, Լուկաս Վասկես, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում