Յուրա Մովսիսյանի բացակայությունը ազդեց խաղի արդյունքի վրա, «Կուբանի» հետ գավաթային հանդիպումից հետո հայտարարել է «Կրասնոդարի» հարձակվող Խիզիր Ապաեւը:
«Լավ հանդիպում ստացվեց: Երկու թիմերն էլ պայքարեցին մինչեւ վերջին վայրկյանը: Կարծում եմ՝ հավասար խաղ էր, պարզապես հաջողությունը «Կուբանի» կողմն էր: Մովսիսյանի բացակայությունը նկատվում էր: Կարելի է ասել՝ նա թիմի առաջատարն է: Նա բազմաթիվ գոլեր է խփում եւ մեծ օգուտ է տալիս թիմին»,- Ապաեւի խոսքը փոխանցում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կուբանը» Մարկոս Պիզելիի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Կրասնոդարին» ու դուրս եկավ հաջորդ փուլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի