10:30 31 հոկտեմբերի, 2012Յուրա Մովսիսյանի բացակայությունը ազդեց խաղի արդյունքի վրա, «Կուբանի» հետ գավաթային հանդիպումից հետո հայտարարել է «Կրասնոդարի» հարձակվող Խիզիր Ապաեւը:
«Լավ հանդիպում ստացվեց: Երկու թիմերն էլ պայքարեցին մինչեւ վերջին վայրկյանը: Կարծում եմ՝ հավասար խաղ էր, պարզապես հաջողությունը «Կուբանի» կողմն էր: Մովսիսյանի բացակայությունը նկատվում էր: Կարելի է ասել՝ նա թիմի առաջատարն է: Նա բազմաթիվ գոլեր է խփում եւ մեծ օգուտ է տալիս թիմին»,- Ապաեւի խոսքը փոխանցում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կուբանը» Մարկոս Պիզելիի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Կրասնոդարին» ու դուրս եկավ հաջորդ փուլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.