Ճապոնիայի Սայտամա քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում ամերիկացիներ Մեդիսոն Չոկն ու Էվան Բեյթսը նվաճեցին պարային զույգերի ոսկե մեդալները։ Նրանք առաջին անգամ դարձան աշխարհի չեմպիոն։ Սրանից առաջ նրանց լավագույն արդյունքը եղել էր 2015թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալները։
Երկրորդ տեղը գրավեց Իտալիայի պարային զույգը՝ Շարլեն Գինյար - Մարկո Ֆաբրի։ Բրոնզե մեդալակիրներ դարձան կանադացիներ Փայփեր Գիլեսն ու Փոլ Պուարիեն։
Գեղասահքի ԱԱ, պարային զույգեր
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում