23:14  ,  24 մարտի, 2023

Օլիվեր Կանը՝ Յուլիան Նագելսմանի հեռացման պատճառների մասին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից գերմանացի Յուլիան Նագելսմանի հեռացումը։

«2021-ի ամռանը Նագելսմանին հրավիրելիս վստահ էինք, որ նրա հետ կաշխատենք երկարաժամկետ հիմքով, եւ դա մեր նպատակն էր։ Յուլիանը կիսում է գրավիչ եւ արդյունավետ ֆուտբոլ խաղալու մեր ձգտումը, բայց հիմա մենք տեսնում ենք, որ մեր թիմի որակը հազվադեպ է առաջին տեղում։

Աշխարհի առաջնությունից հետո մենք քիչ արդյունավետ եւ քիչ գրավիչ ենք խաղում։ Մեծ տատանումները վտանգել են մեր նպատակներն այս մրցաշրջանում եւ ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Այս պատճառով էլ մենք պաշտոնանկ արեցինք Յուլիանին։ Շնորհակալություն ենք հայտնում նրան եւ մաղթում հաջողություններ»,- Կանի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

«Բավարիան» երկու տարվա պայմանագիր է կնքել գերմանացի Թոմաս Տուխելի հետ, որը Լոնդոնի «Չելսիից» հեռացվելուց հետո չուներ թիմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում