Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Ինդիան Ուելսի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը վերադարձրել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը։
Նա հետ է թողել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչին, որը կորոնավիրուսի դեմ պատվաստավծ չլինելու պատճառով չէր կարողացել մեկնել ԱՄՆ եւ մասնակցել Ինդիան Ուելսի մրցաշարին։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 16-րդն է վարկանիշային աղյուսակում։
ATP, մարտի 20
1 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 7420
2 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7160
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5770
4 (4). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5560
5 (6). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 4330
6 (10). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3415
7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3390
8 (8). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3325
9 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3065
10 (5). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 2975
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում