09:58  ,  20 մարտի, 2023

Քիմ Քարդաշյանը որդու հետ Փարիզում երկրպագել է ՊՍԺ-ին, որը պարտվել է (ֆոտո)

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում տրիբունայից հետեւել է Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի ՊՍԺ - «Ռեն» խաղին՝ երկրպագելով փարիզյան թիմին։ Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը  պարտվել էր 0:2 հաշվով։ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էին հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու արգենտինացի Լիոնել Մեսին, որոնք անցկացրել էին ամբողջ հանդիպումը։

Փարիզյան թիմի ֆուտբոլիստները 7 հարված էին կատարել դարպասին, 7 սեյվի հեղինակ էր դարձավ հյուրերի ֆրանսիացի դարպասապահ Սթիվ Մանդանդան։

Այս շաբաթ Քիմ Քարդաշյանը որդու հետ Լոնդոնում ներկա էր եղել նաեւ Եվրոպայի լիգայի «Արսենալ» - «Սպորտինգ» խաղին եւ երկրպագել էր անգլիական թիմին։ «Արսենալը» դուրս էր մնացել պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում