22:00  ,  19 մարտի, 2023

ՊՍԺ-ն Մեսիի եւ Մբապեի հետ պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Ռենին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էին հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու արգենտինացի Լիոնել Մեսին, որոնք անցկացրին ամբողջ հանդիպումը։

Փարիզյան թիմի ֆուտբոլիստները 7 հարված կատարեցին դարպասին, 7 սեյվի հեղինակ դարձավ հյուրերի ֆրանսիացի դարպասապահ Սթիվ Մանդանդան։

«Ռենին» հաղթանակ բերեցին կամերունցի հարձակվող Կառլ Տոկո Էկամբիի եւ ֆրանսիացի հարձակվող Առնո Կալիմուենդոյի գոլերը։

ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։ «Ռենը» 5-րդն է՝ 50 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

ՊՍԺ - «Ռեն»՝ 0:2 (տեսանյութ)

Կառլ Տոկո Էկամբի, 45, Առնո Կալիմուենդո, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով