17:10  ,  17 մարտի, 2023

«Արարատ-Արմենիայի» կամային հաղթանակը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

53-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Պավել Գորելովը։ Հյուրերից 89-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց բրազիլացի կիսապաշտպան Ալեմաոն։ Հաղթական գոլն «Արարատ-Արմենիան» խփեց ավելացված ժամանակում։ Դուբլ ձեւակերպեց Ալեմաոն։

«Արարատ-Արմենիան» 53 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ուրարտուից» հետ է 6 միավոր։ «Վանը» 5-րդն է՝ 30 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2

Պավել Գորելով, 53 - Ալեմաո, 89, 90+8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում