02:50  ,  17 մարտի, 2023

ԵԼ․ «Սպորտինգը» պայքարից դուրս թողեց Լոնդոնի «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից։ 1/8 եզրափակիչում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը չկարողացավ հաղթահարել պորտուգալական «Սպորտինգի» արգելքը։

Լոնդոնում տեղի ունեցած պատասխան խաղում «Արսենալը» պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 3:5:

«Արսենալից» վրիպեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արսենալ» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 1:1 (տեսանյութ), 11մ՝ 3:5  (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

Գրանիտ Ջակա, 19 - Պեդրու Գոնսալվեշ, 62

Հեռացում՝ Մանուել Ուգարտե («Սպորտինգ»), 118

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով