22:33  ,  14 մարտի, 2023

ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Հայտնի է Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» մեկնարկային կազմը պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնարկային կազմում ընդգրկել է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօգլու, Մխիթարյան, Դիմարկո, Մարտինես, Ջեկո։

«Պորտու» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Միլանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում