23:41  ,  9 մարտի, 2023

ԵԼ․ «Ռոման» եւ «Բայերը» հաղթեցին, «Արսենալը» խաղաց ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Իտալական «Ռոման» տանը մրցեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով իտալացի կիսապաշտպան Ստեֆան Էլ Շաարավիի ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլայի գոլերի շնորհիվ։

Գերմանական «Բայեր Լեւերկուզենը» 2:0 հաշվով պարտության մատնեց հունգարական «Ֆերենցվարոշին»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» Պորտուգալիայում հյուրընկալվեց Լիսաբոնի «Սպորտինգին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Գերմանական «Ունիոն Բեռլինը» հյուրընկալեց բելգիական «Ռոյալ Յունիոնին»: Գրանցվեց ոչ ոքի 3:3 հաշվով։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 16-ին։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 2:0 (տեսանյութ)

«Բայեր» (Գերմանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 2:0

 «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)` 2:2 (տեսանյութ)

«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)` 3։3

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բետիս» (Իսպանիա)` 00:00 (Երեւանի ժամանակ)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 00:00

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)` 00:00

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում