02:39  ,  9 մարտի, 2023

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել՝ 21-րդ անգամ դուրս գալով քառորդ եզրափակիչ, հաղորդում է Opta-ն։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին հաղթել է 2:0 հաշվով։ Առաջին խաղում «Բավարիան» առավելության էր հասել նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում