01:52  ,  9 մարտի, 2023

ՉԼ․ «Բավարիան» երկրորդ խաղում էլ հաղթեց ՊՍԺ-ին եւ 1/4 եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում դարձյալ հասավ առավելության՝ այս անգամ 2:0 հաշվով։

52-րդ րոպեին «Բավարիայի» կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը գլխի հարվածով գրավեց իտալացի Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց, որ վերջին պահին գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը խաղից դուրս վիճակում հպվել էր գնդակին (տեսանյութ)։ Գոլը չգրանցվեց։

9 րոպե անց Շուպո-Մոտինգը բացեց խաղի հաշիվը՝ օգտագործելով գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի փոխանցումը (տեսանյութ

90-րդ րոպեին «Բավարիայի» առավելությունը կրկնապատկեց գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։ Նրան գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։

Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 1:0 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանի գոլի շնորհիվ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բավարիա» - ՊՍԺ՝ 2:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)

Էրիկ Շուպո-Մոտինգ, 61, Սերժ Գնաբրի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում