01:45  ,  6 մարտի, 2023

«Ռոման» ուժեղ էր «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 53-րդ րոպեին հեռվից կատարած հզոր հարվածով խփեց հռոմեական թիմի իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն։

«Ռոման» 47 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող «Լացիոյից»։ 47 միավոր ունի նաեւ չեմպիոն «Միլանը», որը 5-րդն է։ «Յուվենտուսը» 8-րդն է՝ 35 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ)

Ջանլուկա Մանչինի, 53

Հեռացում՝ Մոյզե Քին («Յուվենտուս»), 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում