21:17  ,  2 մարտի, 2023

Դուբայ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Դուբայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց լեհ Հուբերտ Հուրկաչին։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ խորվաթ Բորնա Չորիչի դիմակայության հաղթողը։

Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Dubai Tennis Champs. 1/4 եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (1, Սերբիա) - Հուբերտ Հուրկաչ (5, Լեհաստան)` 6:3, 7:5

Դանիիլ Մեդվեդեւ (7, Ռուսաստան) - Բորնա Չորիչ (20, Խորվաթիա)

Բոտիկ վան դե Զանդսխուլպ (33, Նիդեռլանդներ) - Անդրեյ Ռուբլյով (6, Ռուսաստան)՝ 3:6, 6:7 (3:7)

Ալեքսանդր Զվերեւ (16, Գերմանիա) - Լորենցո Սոնեգո (67, Իտալիա)՝ 7:5, 6:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում