19:34  ,  2 մարտի, 2023

Դուբայ․ Զվերեւն ու Ռուբլյովը դուրս եկան կիսաեզրափակիչ

Ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկան Դուբայում անցկացվող թենիսի ATP-500 շարքի Dubai Tennis Champs մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ռուբլյովը քառորդ եզրափակիչում 6:3, 7:6 (7:3) հաշվով պարտության մատնեց հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսխուլպին։

Զվերեւը 7:5, 6:4 հաշվով առավելության հասավ իտալացի Լորենցո Սոնեգոյի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Ռուբլյովն ու Զվերեւը կորտ դուրս կգան իրար դեմ։

Քառորդ եզրափակիչի մյուս երկու զույգերում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կմրցի լեհ Հուբերտ Հուրկաչի, 7-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը՝ խորվաթ Բորնա Չորիչի հետ։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Dubai Tennis Champs. 1/4 եզրափակիչ

Բոտիկ վան դե Զանդսխուլպ (33, Նիդեռլանդներ) - Անդրեյ Ռուբլյով (6, Ռուսաստան)՝ 3:6, 6:7 (3:7)

Ալեքսանդր Զվերեւ (16, Գերմանիա) - Լորենցո Սոնեգո (67, Իտալիա)՝ 7:5, 6:4

Նովակ Ջոկովիչ (1, Սերբիա) - Հուբերտ Հուրկաչ (5, Լեհաստան)

Դանիիլ Մեդվեդեւ (7, Ռուսաստան) - Բորնա Չորիչ (20, Խորվաթիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում