20:53  ,  1 մարտի, 2023

Դուբայ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Դուբայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն մրցեց աշխարհի 39-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:2, 6:3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Պավել Կոտովի եւ լեհ Հուբերտ Հուրկաչի դիմակայության հաղթողը։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում