19:30  ,  28 փետրվարի, 2023

Դուբայ․ Դանիիլ Մեդվեդեւի հաղթական մեկնարկը

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Դուբայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի երկրորդ շրջան։ Աշխարհի 7-րդ ռակետը մրցեց իտալացի Մատեո Արնալդիի (111-րդ ռակետ) հետ եւ առավելության հասավ 6:4, 6:2 հաշվով։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը (46-րդ ռակետ), որը պայքարից դուրս թողեց բուլղարացի Ալեքսանդր Լազարովին։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում