19:16  ,  27 փետրվարի, 2023

Լեւանդովսկին վնասվածք է ստացել եւ չի խաղա «Ռեալի» դեմ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Ալմերիայի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում (0:1) վնասվածք է ստացել: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Սպասվում է, որ Լեւանդովսկին բաց կթողնի մոտ երկու շաբաթ։ Նա չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին Մադրիդում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 20 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում