21:25  ,  25 փետրվարի, 2023

Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց 17-րդ տիտղոսը (ֆոտո, վիդեո)

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց 17-րդ տիտղոսը կարիերայում։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչում աշխարհի 8-րդ ռակետը մրցեց բրիտանացի Էնդի Մարեյի (70-րդ ռակետ) հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 47 րոպե։

Մեդվեդեւը ստացավ 250 վարկանիշային միավոր եւ 209 հազար դոլար։

Մեդվեդեւը հաղթել է նաեւ Տոկիոյի, Ուինսթոն-Սեյլեմի, Սիդնեյի, Շանհայի, Սանկտ Պետերբուրգի, Ցինցինատիի, Սոֆիայի, Փարիզի, Տորոնտոյի, Մալյորկայի, Մարսելի, Վիեննայի, Լոս Կաբոսի, Ռոտերդամի մրցաշարերում, ԱՄՆ-ի բաց առաջնությունում, ATP տարվա ամփոփիչ առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում