00:18  ,  25 փետրվարի, 2023

Դոհա․ Եզրափակիչում՝ Դանիիլ Մեդվեդեւ - Էնդի Մարեյ

Աշխարհի 8-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:4, 7:6 (9:7) հաշվով առավելության հասավ աշխարհի 9-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։

Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի բրիտանացի Էնդի Մարեյը, որը 6:0, 3:6, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց չեխ Իրժի Լեհեչկային։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում