14:03  ,  24 փետրվարի, 2023

Չավի․ Պարտվեցինք մանրուքների պատճառով

Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում։ «Բարսելոնան» դուրս է մնացել պայքարից։ Առաջին խաղում կատալոնական թիմը տանը խաղացել էր ոչ ոքի՝ 2:2:

«Երկրորդ խաղակեսում սառնասրտության պակաս ունեցանք։ Պետք է ավելի համբերատար լինել։ Պարտվեցինք մանրուքների պատճառով։ Նրանք երկու անգամ գոլ խփեցին մեր սխալներից եւ գնդակը բաց թողնելուց հետո։

Ընդհանուր առմամբ՝ վատ չխաղացինք, պայքարեցինք եւ լավ տեսք ունեինք գերազանց թիմի հետ դիմակայությունում։ Շատ ցավալի է, որ դուրս մնացինք եվրագավաթներից»,- Չավիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում