Մադրիդի «Ռեալի» 30-ամյա ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան (լուսանկարում) եւ 22-ամյա բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսն առաջիկա հանդիպումներում չեն կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։
Նրանք ոտքի մկանային վնասվածքներ են ստացել «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։ «Ռեալն» Անգլիայում հաղթել էր 5:2 հաշվով, Ալաբան փոխարինվել էր 27-րդ րոպեին, Ռոդրիգոն՝ 81-րդ րոպեին։
Նշվում է, որ Ալաբան բաց կթողնի մեկ ամիս, Ռոդրիգոն՝ 10 օր։
Նրանք չեն կարողանա մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» (փետրվարի 25) եւ «Բարսելոնայի» (մարտի 2) դեմ հանդիպումներին Իսպանիայի առաջնությունում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում