20:47  ,  23 փետրվարի, 2023

Դոհա․ Էնդի Մարեյը դուրս եկավ կիսաեզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, կրկնակի օլիմպիական չեմպիոն Էնդի Մարեյը դուրս եկավ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բրիտանացի թենիսիստը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 4:6, 6:1, 6:2։

Եզրափակիչի ուղեգրի համար Էնդի Մարեյը կմրցի չեխ Իրժի Լեհեչկայի հետ, որը 4:6, 6:4, 6:3 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

Քառորդ եզրափակիչի մյուս երկու զույգերում կմրցեն ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն ու ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելը եւ իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան ու կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում