19:51  ,  18 փետրվարի, 2023

Ռոտերդամ․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 11-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող ATP-500 մրցաշարի եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի (28-րդ ռակետ) հետ եւ հաղթեց 6:1, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Եզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի իտալացի Յանիկ Սիների եւ հոլանդացի Տալոն Գրիկսպորի դիմակայության հաղթողը։

Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ Հաղթողը կստանա 387 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում